Մաքսիմ Գալկինը պատմել է Ալլա Պուգաչովայի խոհարարական սխրանքների մասին
Մաքսիմ Գալկինը դարձել է «Смак» շոուծրագրի մասնակից: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Զրույցի ժամանակ ծրագրի հաղորդավար Իվան Ուրգանտին նա պատմել է այն մասին, թե իր կնոջ պատրաստած ուտելիքներից որն է նա սիրում ամենից շատ: Նրա սիրելի կերակուրը, որ պատրաստում է կինը՝ խնձորով բադն է:
Գալկինի խոսքով՝ Պրիմադոննան կարող է օրինակ ծառայել շատ տան տիկինների համար: «Վերջին անգամ, երբ ես եղբորս և ընկերներիս հետ խաղ էի խաղում, նա սկզբում պատրաստեց լյարդ, հետո հավ և վերջում խոզի տոտիկներ»- հպարտորեն ասել է Մաքսիմը: