Մերայա Քերիի հարսանիքը կարժենա 100 մլն դոլար (լուսանկարներ)
Մերայա Քերին և իր փեսացուն պատրաստվում են դառնալ ամուսիններ՝ այս ամռանը: Ոչ ոք չի կասկածում, որ նրանց հարսանիքը պետք է շքեղ լինի: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Ինսայդերը պատմել է, որ արարողությունը տեղի է ունենալու հունիս ամսին` Բարբուդա կղզու Կարիբյան լողավազանում: Նրանք մաքսիմալ կերպով կրճատել են հյուրերի թիվը` թողնելով ամենահարազատ մարդկանց: Ըստ տվյալների՝ հարսանիքի ծախսերն արդեն գերազանցում է` 100 մլն դոլարը:
Հյուրերը կժամանեն մասնավոր օդանավերով, որոնք վարձակալվել են երգչուհու ամուսնու կողմից:
«Մասնավոր օդանավ, հագուստ, անձնական խոհարարներ և այս ամենի գումարը ավելին է լինում, քանի որ զույգերը շտապում են ամուսնանալ: Նույնիսկ ծաղիկներն այդ օրը լինելու են յուրահատուկ: Մերայան ցանկացել է, որ իր ծաղկեփունջը լինի յուրահատուկ ծաղիկներից` կակաչներ, որոնք բերվել են 17-րդ դարում և խոլորձ` «Shenzhen Nongke», որի արժեքն է 200 հազար դոլար: Նրանք պատրաստվում են օդ բաց թողնել կապույտ աղավնիներ և թագավորական թիթեռներ, այն բանից հետո, երբ միմյանց կասեն «այո»,- ասել է Ինսայդերը: