Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը մեքենայում կարաոկե են երգել (տեսանյութեր)
Երևի թե արդեն լսել եք հայտնի «ավտոմեքենաների կարաոկե» շոուի մասին, որը վարում է Ջեյմս Քորդենը: Ինչպես արդեն հայտնել ենք, այդ շոուին արդեն մասնակցել է երգչուիի Sia-ն: Բացի նրանից, շոուին հյուրընկալել են նաև Ադելը, Ջասթին Բիբերը և Էլթոն Ջոնը:
Իսկ ահա Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը դեռևս չեն հյուրընկալել այդ հաղորդմանը, սակայն հայտնի զույգը գտել է իր մեթոդը՝ կարաոկեն կազմակերպելով սեփական ավտոմեքենայում: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր միկրոբլոգում միանգամից մի քանի տեսանյութեր է հրապարակել, որտեղ նա և իր ամուսին Քանյե Ուեսթը երգում են տարբեր երգեր, այդ թվում՝ Քանյեի նոր ալբոմից «The Life of Pablo» գործը: Մի պահ Քանյեն շեղվում է երգացանկից և սկսում երգել Ջասթին Բիբերի երգերից մեկը:
Քիմը կարաոկեին չի մասնակցում, այլ զբաղվում է իր սիրելի գործով. նայում է տեսախցիկին և զմայլվում իր իսկ պատկերով:
Մանրամասները՝ տեսանյութերում: