Ի՞նչ անել, որ թարթիչները չթափվեն
Խիտ, փարթամ թարթիչներն ավելի արտահայտիչ են դարձնում աչքերը, մոտավորապես չորս ամիսը մեկ անգամ թարթիչները փոխարինվում են նորերով։ Եվ լինում են դեպքեր, երբ թարթիչները չեն հասցնում վերականգնվել։ Առաջնային խնդիրներից է վատ, և ոչ ճիշտ ընտրված կոսմետիկ միջոցները, ալերգիկ երևույթները, սխալ հիգիենան։ Այդ ամենից զերծ մնալու համար պետք է հետևել մի քանի սկզբունքների։
1. Ուշադրություն դարձրեք ձեր սննդին, օգտագործեք սնունդ, որում առկա է A և B վիտամիններ։
2. Ստեղծեք Ձեր աչքերի համար փոքրիկ հանգիստ, որոշ ժամանակ օրվա ընթացքում մի օգտագործեք կոսմետիկ միջոցներ, իսկ երեկոյան օգտագործեք ներծծող քսուկներ ՝ ձիթապտղի յուղ, աչքերի շրջանում։ Այն օգնում է թարթիչների երկարացմանը։ Միայն ուշադիր եղեք, որ այն աչքերը չվնասի։
3. Շատ օգտակար են կանաչ թեյով թրջոցները։
4. Առավոտյան օգտագործեք ալոեի հյութ։