Կրեմլը հերքել է Ռուսաստանի՝ Սիրիայում 38 մլրդ ռուբլի ծախսելու մասին լուրերը
Կրեմլը հերքել է լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե Ռուսաստանի ավիացիոն ուժերի գործողությունները Սիրիայում 38 մլրդ ռուբլի է արժեցել: Այս մասին գրում է РИА «Новости»-ին:
ՌԴ նախագհի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը նման հայտարարությամբ է հանդես չի եկել:
«Կրեմլի և լրատվամիջոցների տարածած ինֆորմացիան չի համապատասխանում միմյանց»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, որ Ռուսաստանը Սիրիայում իրականացրած ռազմական գործողությունների համար 38 մլրդ ռուբլի է ծախսել: