Սերգեյ Բեզրուկովը ամուսնացել է (լուսանկարներ)
Մարտի 11-ին հայտնի դերասանն օրինականացրեց իր և ռեժիսոր Աննա Մատիսոնի հետ հարաբերությունները: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Այդ մասին լրագրողներն իմացել են Վադիմ Վերնիկից, ով ստացել է հաղորդագրություն Բեզրուկովից, հետևյալ գրությամբ. «Վադի՛կ, սիրելիս, մենք ամուսնացանք, բայց մենք չենք բարձրաձայնում այդ մասին: Լուռ, առանց ավելորդությունների: Չենք ցանկանում, որ հարցաքննեն` որտե՞ղ, ե՞րբ և այլն: Պահպանում ենք մեր երջանկությունը»:
Նրանք ծանոթացել են 2015 թվականի փետրվարին: Նշենք, որ դերասանը բաժանվել էր կնոջից` սեպտեմբեր ամսին: