Թուրքիայում թալանել են հայ պրոֆեսորի առանձնատունն ու բռնության ենթարկել նրա կնոջը
Ստամբուլում անհայտ անձինք մտել են հայտնի հայ բժիշկ Հակոբ Կոթողյանի տուն, բռնության ենթարկել նրա կնոջն ու թալանել տունը։ Դիմակավոր անձինք, որոնք 3-ն են եղել, ներխուժել են նրա տուն, կապել նրա 63-ամյա կնոջ՝ Սյուզան Քոթողյանի ձեռքերն ու ոտքերն, պահանջել ասել չհրկիզվող պահարանի գաղտնաբառը։ Այս մասին հայտնում է «Ակօս» թերթը:
Սակայն կինը չի ասել գաղտնաբառը: Դրանից հետո նրան սկսել են տանջել: Երկար տանջելուց հետո, կինն ի վերջո ասել է գաղտնաբառը:
Հանցագործները 1.5 միլիոն լիրա են հափշտակել և լքել տունը: