Անջելինա Ջոլին սիրիացի փախստականների ճամբարում հորդառատ անձրևի տակ ասուլիս է տվել (լուսանկարներ)
Երեկ Անջելիա Ջոլին հորդառատ անձրևի տակ ասուլիս է տվել, որի ժամանակ խոսել է սիրիացի փախստականների խնդիրների մասին: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Ասուլիսն անցել է Զախլա քաղաքում, որը գտնվում է Սիրիայի սահմանից 15կմ հեռավորության վրա: Ջոլին ներկայացրել է Ժենևում անցկացվող քննարկումների հաշվետվությունները` կապված Եվրոպայի և Մերձավոր Արևելքի փախստականների հետ:
«Պետք է ստեղծել կառավարում ամբողջ աշխարհում, որոնք կօգնեն վերլուծել իրավիճակը և հասկանալ, թե հատկապես ինչ կարող է անել իրենց երկիրը փախստականների համար»,- ասել է նա: