Պուտինն Օբամային «հաղթեց» սիրիական հակամարտությունում
ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինին 5 ամսում հաջողվեց Սիրիայում անել այն, ինչը 5 տարում չհաջողվեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Hindustan Times-ին:
Մոսկվան կարողացավ նպաստել Սիրիայում հրադադարի ռեժիմի ստեղծմանը, ինչը չհաջողվեց Օբամային:
2001 թվականից մինչև հիմա, ԱՄՆ-ն չկարողացավ ցամաքային գործողություններ սկսել Սիրիայում, որի արդյունքում, Մոսկվան նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց:
ԱՄՆ-ն, իհարկե, կարևոր դեր ունի, սակայն կասկած չկա, որ Սիրիայի հակամարտությունում որոշիչ դերը Ռուսաստանինն է: