ԱՄՆ-ում մահացել է Ալեքսանդր Եսենին-Վոլպինը
Մահացել է` հայտնի այլախոհ, փիլիսոփա, մաթեմատիկոս Սերգեյ Եսենինի որդի` Եսենին- Վոլպինը: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Նա մահացել է ԱՄՆ-ում` 92 տարեկան հասակում: Այդ մասին հայտնել են «Ինտերֆաքսին» նրա ընկերները: Ալեքսանդր Եսենին-Վոլպինիը ծնվել է 1924 թվականի մայիսի 12-ին: Նրա հայրը եղել է Սերգեյ Եսենինը, ով վերջ է տվել իր կյանքին ինքնասպանությամբ: Մայրը եղել է թարգմանչուհի:
Նրանք 1933 թվականին տեղափոխվել են Մոսկվա, որտեղ նա ավարտել է ՄՊՀ-ը: 1949 թվականին առաջին անգամ հայտնվել է հոգեբուժարանում` հակասովետական բանաստեղծություննեի համար:
Այնուհետև աքսորվել է Կալինինգրադ: 1953 թվականին ազատվել, սակայն 5 տարի անց կրկին հայտնվել է հոգեբուժարանում:
1972 թվականին ղեկավարության առաջարկով գաղթել է ԱՄՆ, որտեղ աշխատել է Բուֆֆալո-ի համալսարանում, այնուհետև Բոստոնի համալսարանում: