Ստալինի թոռնուհին իր տեսքով բոլորին «շոկի» է ենթարկել (լուսանկարներ)
Հայտնի քաղաքական գործիչների երեխաները և թոռները հաճախ են օգտվում իրենց նախնիների հայտնիությամբ: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Սակայն Կրիս Էվանսը, ով համարվում է Ստալինի թոռնուհին, այդ մարդկանց թվին չի պատկանում: Իր հայտնիությունը նա ձեռք է բերել իր տարօրինակ արտաքինով: Նրա նկարները հայտնվել են համացանցում վերջերս և «շոկի» ենթարկել հանրությանը: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Ստալինի թոռնուհին կարող է այսպիսի տեսք ունենալ: Էվանսը Ստալինի թոռնուհին է` Սվետլանա Ալիլուայի աղջիկը:
Օգտատերերը մեկնաբանություններ են անում նրա նկարների տակ, նույնիսկ շատերը կասկածում են նրա ադեկվատ լինելուն: «Ես նույնպես կխելագարվեի, եթե իմանայի, որ Ստալինն իմ պապն է»,- գրել է օգտատերերից մեկը: