Երգչուհի Մրայա Քերին ամուսնացավ 5-րդ անգամ (լոսանկարներ)
40- ամյա երգչուհի Մրայա Քերին և իր ամուսին, 32-ամյա Նիկ Քենոնը, վարձակալել էին կալիֆորնիական Դիսնեյլենդը, որպեսզի ևս մեկ անգամ փոխանակվեին մատանիներով՝ 5-րդ անգամ։
Առաջին անգամ Մրայա Քերին ամուսնացել է Նիկ Քենոնի հետ 5 տարի առաջ։ Հավանաբար, զույգին այնքա՜ն է դուր եկել հարսանյաց հանդեսը, որ նորապսակները որոշել են հարսանյաց երդումը կրկնել ամեն տարի և ամեն անգամ նոր վայրում։ Նրանք արդեն ամուսնացել են Փարիզում և Լաս-Վեգասում, բայց այս՝ 5-րդը, Մրայան ու Նիկը որոշեցին անցկացնել հեքիաթային։ Իսկ ի՞նչ կարող է լինել էլ ավելի հեքիաթային, քան Դիսնեյլենդը։