Ղրիմի բնակիչնները չեն զղջում ՌԴ-ին միանալու համար. Ակսյոնով
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները չեն զղջում ՌԴ-ին միանալու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ակսյոնովը նման հայտարարություն է արել նախքան ՌԴ-ին միանալու հանրաքվեի 2-րդ տարին նշելու արարողությունը:
«Ես վստահ եմ, որ հարկ եղած դեպքում Ղրիմի բանկիչները 100 անգամ կհաստատեն իրենց ցանկությունը՝ միանալ Ռուսաստանին: Բարեբախտաբար, դրա կարիքը չկա: Հանրաքվեն օրինական է անցել և հետդարձի ճանապարհ չկա»,-ասել է նա:
Ղրիմի Ղեկավարը հանրաքվեի օրը համեմատել է Հաղթանակի օրվա հետ և ասել, որ օրերը, որպես պատմական իրադարձություն, նույն մակարդակում են: