Լեոնարդո Դի Կապրիոյի արծաթապատ «Օսկարը»
Յակուտիայում պատրաստված արծաթապատ արձանիկը` «Օսկարի» տեսքով, արդեն պատրաստ է: Այն արվել է Լեոնարդո Դի Կապրիոյի համար: Այս մասին հայտնել է «Regnium» գործակալությունը՝ հղում տալով Տատյանա Եգորովայի հոդվածին: Նա նշել է, որ նվերը Լոս Անջելեսում է:
«Ամբողջ հանրապետությունն անհամբեր սպասում է նրա ելույթին` արձանիկը ձեռքին: Սակայն կարող է լինել այնպես, որ նա չարձագանքի տարբեր պատճառներով: Բայց մենք վստահ ենք, որ այն իր մոտ է գտնվում և միայն այդ փաստից ուրախ ենք»,- ասել է նա:
Նա հավելեց նաև, որ երկրպագուները կհասկանան նրա յուրաքանչյուր արձագանք` կապված նվերի հետ, և դա չի կարող փոխել նրանց վերաբերմունը դերասանի նկատմամբ: Այս մասն հայտնել է Rambler.ru-ն:
Յակուտիայի բնակիչներն անհանգստանում են՝ արդյո՞ք նա ստացել է իր նվերը և խնդրում են նկար տեղադրել արձանիկը ձեռքին: