«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի դերակատարը կրկին հայր է դարձել (լուսանկարներ)
33-ամյա դերասան Ջեյմի Դորանը և իր կինը` Ամելիյա Ուորները, ունեցել են 2-րդ երեխան: Նման եզրահանգման են եկել ԶԼՄ-ները, այն բանից հետո, երբ նկատել են Ամալիային Լոնդոնի փողոցներում` մանկասայլակով: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Լրագրողների կարծիքով՝ նա մայրացել է փետրվարին, մինչև ամուսնու մեկնումը: Նշենք, որ Ջեյմին մեկնել է«Մոխրագույնի 50 երանգներ» ֆիլմի նկարահանման շարունակությանը մասնակցելու համար: Սակայն Ամելիայի և Ջեյմի վերաբերյալ, որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել: