Նիքոլ Քիդմանն ընտանիքի ընկերակցությամբ` դստեր ծննդյան տոնին (լուսանկարներ)
Նիքոլ Քիդմանը մինչ Կաննի կինոփառատոնին ուղևորվելը, որտեղ նա այս տարի ժյուրիի անդամ է, աշխատում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Օրերս նրան նկատել են Լոս Անջելեսում ամուսնու' Քիթ Ուրբանի և իր երկու դստեր' Սանդեյ Ռոուզը և Ֆեյթ Մարգարետի ընկերակցությամբ:
Ծնողներն աղջկան իր ծնունդի կապակցությամբ տարել են երեկույթի և հագցրել նրան նման միջացառումներին համապատասխան: Իրենք' մեծահասակներն, ավելի ազատ ոճի հագուստով են եղել, և տպավորություն է ստեղծվել, որ այդ տոնը միայն երեխաների համար է կազմակերպվել:
Աստղային երկու երեխաներն էլ այդպես էլ չեն հարմարվել պապարացցիների ներկայությանը: Մեծ դուստրը նույնիսկ փակել է դեմքն իր խաղալիքով, մեկ-մեկ էլ թաքնվել մոր ետևում: Իսկ ահա փոքրն էլ սառը հացաքով նայել է օբյեկտիվին և գործնականում չի թաքնվել դրանցից: Իսկ միգուցե մեր առջև ապագա ֆոտոմոդե՞լ է: