Որքան է արժեցել Սիրիայում Ռուսաստանի ռազմական օպերացիան. ԶԼՄ-ներ
Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունները տևել են 167 օր: Այդ ընթացքում Ռուսաստանը կարող էր ծախսել նվազագույնը 38 միլիարդ ռուբլի: Այս մասին հաղորդում է «РБК»-ն` հիմնվելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության բաց տվյալների և փորձագետների գնահատականների վրա:
2015 թ-ի հոկտեմբերի վերջին գործողությունների մեկ օրվա արժեքը կազմում էր մոտ 156.3 միլիոն ռուբլի (այդ ժամանակվա փոխարժեքով` 2.5 միլիոն դոլար): Այս ծախսերի մեջ են մտել ռազմական թռիչքների ծախսերը, աշխատավարձերը և զինվորականների մնալու օրական ծախսերը, ինչպես նաև տրանսպորտային և բեռների տեղափոխման ծախսերը:
Այնուամենայնիվ, արշավի մեկնարկից ի վեր ռուսական զորքերի քանակը 50-ից հասել է 70 ինքնաթիռի: Հայտնվել են նորագույն Սու-35-եր, և տեղակայվել է հակաօդային պաշտպանության կորպուսը, այդ թվում` С-400:
Այս փոփոխությունները կարող էին ազդել գործողությունների մեկ օրվա արժեքի վրա մինչև 230 միլիոն ռուբլով (3.3 միլիոն դոլար միջին փոխարժեքով):
Սիրիայում ռազմական գործողությունների ընդհանուր ծախսերը կարող ենք գնահատել 38.4 միլիարդ ռուբլի կամ մոտ 546 միլիոն դոլար:
«Սրանք խիստ մոտավոր թվեր են, բայց ես պատրաստ եմ համաձայնվել այս գնահատականի հետ»,- այս տվյալները մեկնաբանել է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը:
Ըստ նրա, Ռուսաստանը ռազմական գործողությունների վրա ընդհանուր առմամբ ծախսել է ոչ այնքան չափավոր թվեր: Նա հստակեցրել է, որ «տարվա ընթացքում իրականացված ուսումնական վարժանքների արժեքը ավելի բարձր է նշվածից»: