«На-На» խմբի մեներգչի քիթը կոտրել են համերգի ժամանակ
«На-На» խմբի մեներգիչ Լեոնիդ Սեմիդյանովի քիթը կոտրվել է համերգի ժամանակ: Այս մասին գրում է Russianshowbiz.info-ն:
Բեմում կռվի բեմադրության փորձի ժամանակ պարուհին, պատահաբար, բարձրակրունկ կոշիկով հարվածել է Սեմիդյանովի քթին: Հարվածի արդյունքում ՝ երգչի քիթը կոտրվել է:
Լեոնիդ Սեմիդրանովը խմբում է հանդես գալիս 1998 թվականից: Այս տարիների ընթացքում նա միշտ էքստրեմալ ելույթներով է ներկայացել: Երգչի քիթն արդեն երկրորդ անգամ է կոտրվում: Խմբի պրոդյուսերը հույս է հայտնել, որ շուտով մեներգչի քիթը կվերականգնվի: