Քարդաշյանները հերքել են Քորթնիի՝ Բիբերից հղի լինելու մասին լուրերը
Օրեր առաջ, ամերիկյան թերթերը հայտնեցին այն մասին, որ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնին, երեխայի է սպասում իր երիտասարդ սիրեցյալից՝ 22-ամյա Ջասթին Բիբերից: Քարդաշյան ընտանիքի ներկայացուցիչներն անմիջապես հերքել են տարածված լուրերը: Այս մասին գրում է Woman.ru-ն:
«Քորթնին հղի չէ, հատկապես, որ նա Բիբերի հետ հարաբերություններ չի ունեցել: Նրանք պարզապես ընկերներ են: Այս ամենը սուտ է»,-ասել է Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը: