Կրասնոյարսկի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Կրասնոյարսկի շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Սիբիրի երկրաբանական ծառայությանը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տուվայի սահմանից 20 կմ հեռավորության վրա: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը MSK-64 սանդղակի համաձայն՝ 4.9 բալ է եղել:
Կուրագինսկի շրջանում ցնցումները չեն զգացվել: Ավելի վաղ 3.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել նաև Տուվայում: