Փոլ ՄաքՔարթնին ելույթ կունենա 10 տարվա դադարից հետո
«The Beatles» խմբի նախկին անդամ` Փոլ ՄաքՔարթնին համերգային ելույթ կունենա այս տարի` հունիսի 2-ին: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Համերգը կկայանա Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Այն տեղի կունենա «Վիսենտե կալդերոն» ֆուտբոլային ստադիոնում: Ստադիոնը նախատեսված է 55 հազար մարդու համար: Համերգի ժամանակ ՄաքՔարթնին կկատարի «The Beatles»-ի ամենահայտնի հիթերը և «Wings» խմբի երգերը: Այդ խումբը նա հիմնել է 1971 թվականին հայտնի «լիվերպուլյան քառյակի» մասնատումից հետո: Այն գոյատևել է մինչև 1981 թվականը: