Օրլանդո Բլումը պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել Քեթի Փերիին
Օրլանդո Բլումին և երգչուհի Քեթի Փերիին նկատել են միասին: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն: Նրանց հետ է եղել ևս երիտասարդ կին, որը հիանում էր զույգով և ուրախանում նրանց հետ միասին: Կինը Օրլանդոյի մայրն է եղել: Նշենք, որ Քեթին հատուկ մեկնել է Մեծ Բրիտանիա, որպեսզի ծանոթանա Օրլանդոյի մոր հետ:
Օրլանդոն և Քեթին սկսել են հանդիպել վերջերս: Նրանց միասին նկատել են այս տարի հունվարին, սակայն նրանց հարաբերությունները շատ արագ է զարգանում: Նրանք հասցրել են միասին մեկնել Հավայան կղզիներ` հանգիստը վայելելու: Այս ընթացքում նա հասցրել է Քեթիին ծանոթացնել մոր և մոդել Միրանդա Քերի հետ ամուսնությունից ծնված` 5-ամյա որդու` Ֆլինի հետ: