Քեյթլին Ջենների աղջիկները դուրս են եկել «հոր» դեմ
Քեյթլին Ջենները ամենահայտնի կին տրանսգենդերն է: Անցյալ տարի նոյեմբերին նա արժանցել է «Տարվա կին» կոչմանը: Ամեն ինչ հոյակապ կլիներ, եթե նոր կյանքում չլինեին հարազատները: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
«Այնքան տհաճ է, երբ Քեյթը մտածում էր իր փոխակերպման մասին, և ԶԼՄ-ներն էլ պտտվում էին նրա շուրջ` հարազատները նրա կողքին էին, իսկ երբ ամեն ինչ հանդարտվեց, նրանք հեռացան»,- հայտնել է ինսայդերը:
Քեյթլինի կրտեր դուստրերը, ովքեր նրա սիրելիներն էին, գրեթե չեն շփվում հոր հետ, եթե դա միայն իրենց շահերից չի բխում: «Այդ ամենը Քիմի և Քրիսի պատճառով է, որ աղջիկները չեն ցանկանում տեսնել իրենց հորը: Դա շատ դաժան է իրենց կողմից: Քեյթլինի համար շատ ցավալի է: Նա շատ է կարոտում աղջիկներին»,- ասել է ինսայդերը: