Իվան Ուրգանտը ներողություն է խնդրել կոմունիստներից (տեսանյութ)
Հայտնի շոումեն Իվան Ուրգանտն առաջին անգամ հայտնվել է քաղաքական երանգներով սկանդալի մեջ: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Կոնֆլիկտը սկսեց մարտի 11-ի` «Вечерний Ургант» ծրագրից հետո, որի ժամանակ Ուրգանտը և իր գործընկեր Դմիտրին քննարկում էին Լենինի հուշարձանը: Հաղորդման ժամանակ ցուցադրված նկարում բացակայում էր բեղն ու մորուքը, իսկ շրթունքները՝ անբնական կերպով առաջ էին բերված:
Հումորը կարող էր աննկատ մնալ, եթե գործին չմիջամտեր «Ռուսաստանի կոմունիստները» կուսակցությունը: Ի վերջո, Իվան Ուրգանտը ներողություն խնդրեց կուսակցության անդամներից՝ իր հերթական ծրագրի ժամանակ: