Պեսկովը հայտնել է, թե որն է Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման պատճառը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հարցին ի պատասխան, հայտնել է Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման պատճառները: Այս մասին հայտնում է Russian.rt.com-ը:
«Ռուսաստանի նախագահի այս որոշումը հիմնված է Սիրիայում ռուսական զորքերի աշխատանքի արդյունքների վրա: Ուշադրության կենտրոնում ունենալով այս արդյունքները՝ նախագահը հանգել է այն եզրակացությանը, որ հիմնական առաջադրանքները, ընդհանուր առմամբ, կատարվել են:Այդ իսկ պատճառով նախագահն այսպիսի որոշում կայացրեց: Սա բանակցությունների առարկան չէր»,- ընդգծել է Պեսկովը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել էր արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ և հրամայել ՌԴ ռազմաօդային ուժերն այսօրվանից դուրս բերել Սիրիայից:
Ռուսական ինքնաթիռների առաջին խումբն արդեն «տուն է վերադառնում»: