Ռուսական պատժամիջոցները մեծ հարված են հասցնում Թուրքիայի գյուղատնտեսությանը
Թուրքիայի գյուղատնտեսական ոլորտը մեծ կորուստներ է կրում ռուսական պատժամիջոցների պատճառով: Այս մասին հայտնում է Gazteta.ru-ն՝ հղում տալով «Hürriyet Daily News»-ին:
Ինքնաթիռի հետ կապված դեպքից հետո Ռուսաստանը առևտրատնտեսական պատժամիջոցներ սկսեց կիրառել Թուրքիայի դեմ: Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Ֆարուք Չելիքը երկրի կորուստն այս ոլորտում գնահատում է 764 միլիոն ԱՄՆ դոլար:
Ինչպես հաղորդվում է, Անթալիայում գյուղատնտեսական գործունեությունը գրեթե դադարեցվել է: Նահանգը հիմնականում իր եկամուտը ստանում էր մրգի և բանջարեղենի վաճառքից, այլ ոչ թե զբոսաշրջությունից:
Տեղական առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչը հաղորդել է, որ սեզոնային գործոնով պայմանավորված՝ ծախսերը շատ են, իսկ ագարակատերերը արտադրանք են տալիս կրեդիտով:Ստեղծված իրավիճակում լույս գտնելը հեշտ չէ: Փորձագետը Թուրքիայի կառավարությանը հորդորում է նոր ուղղություններ գտնել արտահանման համար: