«Օսկար»-ը փոխում է իր օրենքները
Հեղինակավոր «Օսկար» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության գրեթե 1000 անդամները վիճաբանություն են ծավալել լավագույն ֆիլմերը քվեարկելու եղանակի հետ կապված:
Նախկինում իր ձայնն այս կամ այն ֆիլմի համար կարող էր տալ միայն այն կինոգետը, ով տեսել էր այդ ֆիլմը մեծ էկրանին, ինչը խնդիրներ էր առաջացնում «Լավագույն վավերագրական» և «Լավագույն արտասահմանյան ֆիլմը» անվանակարգերի հետ կապված:
Այժմ ակադեմիկներն իրավունք են ստացել գնահատել ֆիլմը DVD-ով նայելուց հետո:
Ակադեմիայի նախագահ ռեժիսոր Հոուկ Կոկը պատմել է լրագրողներին, որ այս քննարկման ժամանակ բազմաթիվ միջադեպեր են եղել. շատ են եղել կինոգետներ, որ դժգոհել են այս որոշման դեմ, բայց այնուամենայնիվ որոշումն ընդունված է: