Երեխային սպանած դայակի գործողություններում ծայրահեղական հետք չեն գտել
Ուզբեկստանի քաղաքացի, դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովայի գործողություններում, ով Մոսկվայում սպանել էր չորսամյա աղջնակին, դեռևս ծայրահեղական խմբավորումների հետ կապ ունենալու վարկածը չի դիտարկվել: Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը:
«Այս կինը հոգեկան հիվանդ է: Ուզբեկստանից մենք տեղեկություն ենք ստացել, որ նա տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, կինը մի քանի անգամ փոխել է իր ցուցմունքը, ինչը ևս խոսում է այն մասին, որ նա հոգեկան խնդիրներ ունի:
Դայակը ծնվել է 1977 թվականին, նախկինում դատված չի եղել, ունի միջնակարգ կրթություն: Կինն ունի երեք որդի՝ 20, 19 և 16 տարեկան: Նիստից առաջ նա պատասխանել է լրագրողների միայն մի հարցին՝ հայտնելով, որ աղջկան սպանել իրեն «Ալլահը հրամայեց»: