Սոբչակը զրկվել է բավականին թանկ ճամպրուկներից
Միլանում տեղի ունեցած նորաձևության երեկոյից հետո Սոբչակը չի կարողացել ինքն իրեն մերժել և գնել է մի շարք զգեստներ: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Իտալիայից նա անմիջապես մեկնել է Փարիզ և այնտեղ էլ է պտտվել խանութներում: Արդյունքում, նա ձեռք է բերել 4 ճամպրուկ` լի բրենդային հագուստով: Սակայն ճամպրուկներն այդպես էլ չեն հասել տիրոջ բնակարան: Ֆրանսիայի մայրաքաղաքից հետո Սոբչակը պետք է մեկներ Չերնոգորիա: Թռիչքը եղել է բավականին երկար և ճամպրուկները մնացել են ճանապարհին: Այս մասին հաղորդավարուհին պատմել է հումորով: Արդյունքում, նա մնացել է միայն իր կոսմետիկայի համար նախատեսված պայուսակով, որն էլ նա իր հետ վերցրել էր օդանավի սրահ:
«Հավիտենական փառք իմ մինի պայուսակին, որը, սովորաբար, ինձ փրկում է թռիչքների ժամանակ, իսկ հիմա արդեն հողի վրա»,- ասել է հաղորդավարուհին: