Դմիտրի Պեսկովի դուստրը քննադատել է ռուսական կրթական ծրագիրը
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի աղջիկը քննադատել է կրթական ծրագիրը: Այդ մասին նա գրել է ինստագրամյան իր էջում: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
«Ինձ թվում է` ես միակը չեմ, ով մտածում է, որ կրթական ծրագիրը պետք է փոխել: Ներեցեք, նրանք իրո՞ք մտածում են, որ այս աշխարհում գոյություն ունեցող ամբողջ ինֆորմացիան պետք է կուլ տալ, որպեսզի դատաստանից հետո վերցնել և 2 մատը մցնել բերանը: Ուտելիքը պետք է ճիշտ կերպով բաշխել օրվա ընթացքում, օգտակարությունը կիրառել փոքր բաժիններով»,- ասել է Պեսկովան:
Ըստ նրա` աշակերտներին շատ են տալիս ավելորդ ինֆորմացիա:
«Անկեղծ ասած, մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայի համալսարանում ես ավելին իմացա, քան թե մեկ տարվա ընթացքում` դպրոցում և ՄՊՀ-ում: Վերջերս քննարկում էինք մայրիկիս հետ, որ Ռուսաստանում երեխաները գտնվում են ճնշման տակ, իսկ Եվրոպայում՝ ամեն ինչ ավելի ուրախ կերպով է ընթանում: Իմ կարծիքով՝ կրթական ծրագիրը սպանված է»,- հավելել է Պեսկովան: