Ալլա Պուգաչովան զարմացրել է երկրպագուներին (լուսանկարներ)
66-ամյա Ալլա Պուգաչովան կրկին զարմացրել է երկրպագուներին: Նրան նկատել են Մոսկվայի կենտրոնում: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն: Պրիմադոննային նկատել են սև վերարկույով և ալ կարմիր մինի զգեստով:
Ալլա Պուգաչովան «շոկի է ենթարկել» առևտրի կենտրոնի հաճախորդներին: Նա եկել էր իր պահարանը թարմացնելու համար և չի էլ փորձել թաքնվել տեսախցիկներից:
Նա ազատ կերպով զրուցում էր գնորդների հետ և նույնիսկ սելֆի էր անում, կամ ուղղակի կանգնում, որպեսզի իրեն նկարեն: