Ռոստովի ոստիկանապետը` հայ «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների տանիք. ինչ կապ ունի Կանևսկոյը (լուսանկարներ)
Մարտի 7-ի երեկոյան Կուրգանինսկում կանգնեցվել էր «Range Rover» ավտոմեքենա, որի սրահում էին գտնվում տեղական «հեղինակություն» Նիկոլայ Մխիթարյանը և Ռոստովի ոստիկանապետ Դմիտրի Տարասենկոն: Ամենագնացով գաղտնի զենք էր տեղափոխվում: Այս մասին հայտնում է Crimerussia.ru-ն:
Բարձրաստիճան ոստիկանը երթևեկում էր մարդասպանների շրջապատի «եղբայրների» հետ: Սա ինչ-որ թյուրիմացություն է, աբսուրդ, կամ էլ ռուսական դաժան իրականություն: Ռոստովի տարածաշրջանում ծավալված ոստիկանական սկանդալը, դատելով ամեն ինչից, հաստատում է վերջին տարբերակը:
Հանգստյան օրերին Դոնի Ռոստովում մեծ սկանդալ է եղել, որով հետաքրքրված մարդիկ ներկա պահին ամեն կերպ փորձում են այն բացահայտել: Այսպես. իրավապահ մարմինների տեղեկություններով՝ մարտի 7-ին Կուրգանինսկ քաղաքի տարածքում երկու մեքենա է կանգնեցվել՝ «ԳԱԶ 21» մակնիշի ավտոմեքենա և «Range Rover», որի ղեկին է եղել Նիկոլայ Մխիթարյանը՝ ծնված 1978թ-ին: Ուշագրավն այն է, որ ուղևորների թվում է եղել Ռոստովի ներքին գործերի կառավարման ղեկավար Դմիտրի Տարասենկոն: Ջիպի բեռնախցիկից հայտնաբերվել է «ԻԺ 79» ատրճանակ, երկու «Reck mod cobra» ռևոլվեր (փամփշտանոցների պտտվող բլոկով (թմբուկով) և անշարժ փողով ատրճանակ) և երկու «Սայգա» տեսակի ատրճանակ:
Հայտնաբերված զինամթերքն արդեն իսկ քրեական գործ հարուցելու պատճառ է դարձել, իսկ Դմիտրի Տարասենկոն՝ ծառայությունից հեռացվել է: Արտակարգ պատահարից հետո Մոսկվայից ուղարկվել է հատուկ կոմիտեի՝ 8 հոգուց բաղկացած խումբ:
Նիկոլայ Մխիթարյանին, ով ղեկավարում էր «զինված ամենագնացը», ոստիկանությունը մեղմորեն անվանել է «վարորդ», առանց ճշտելու՝ արդյո՞ք նա աշխատում է ոստիկանությունում, թե՞ ոչ: Ոստիկաննությունն այսպես վարվելու հիմք ունի. բանն այն է, որ Մխիթարյանը քրեական աշխարհում հեղինակություն վայելող անձ է, ով երբեմնի ազդեցիկ «օրենքով գող» Արմեն Հարությունյանի «միակ ժառանգն է»: Հարությունյանը, ով առավել հայտնի է Կանևսկի անվամբ, «վերահսկում էր» հենց Կրասնոդարի երկրամասը, և բնական է, այստեղ է ձևավորվել նրա «բրիգադը»: Կանևսկին «թագադրվել էր» Դեդ Հասանի կողմից, ում տարածքն էր համարվում հենց Կրասնոդարի շրջանը: Մխիթարյանը Դեդ Հասանի բրիգադի անդամներից է: «Օրենքով գողի» շրջապատում նա հայտնվել է իր զարմիկ Արտյոմ Հարությունյանի միջոցով: Նրանք շատ մոտ են եղել:
Ավելին, 2008թ-ին Մխիթարյանը մասնակցել է հանցավոր «սխոդկային», որը տեղի է ունեցել Յալթայում՝ Արտյոմ Հարությունյանի «թագադրման» քննարկման առթիվ:
Նշենք, որ այս պահին Արտյոմ Հարությունյանը «օրենքով գողի» որակում չունի, իսկ Մխիթարյանը՝ «Վահան Կարլիկի» բանդայի անդամ է: Բանդան զբաղվում է պատվիրված մարդասպանություններ իրականացնելով: