«Sony Music»-ը գնել է Մայքլ Ջեքսոնի ընկերությունում ունեցած մասնաբաժինը
«Sony Music»-ը Մայքլ Ջեքսոնի ժառանգներին վճարել է 733 մլն դոլար, որպեսզի գնի նրա «Sony/ATV Music Publishing»-ի մասնաբաժինը: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Բազմաթիվ հիթերի իրավունքներ պատկանում են «Sony/ATV Music Publishing»-ին: Նրանց թվում է նաև «The Bealtes»-ի երգերը, որոնք Ջեքսոնը գնել է 1984 թվականին` 53մլն դոլարով:
«Այդ ձեռքբերումները թույլ կտան «Sony»-ին ավելի օպերատիվ կերպով հարմարվել երաժշտական հրատարակչական բիզնեսում»,-հայտնել է «Sony Entertainemt» տնօրեն Մայքլ Լինթոնը: