Օբաման և Պուտինը քննարկել են Ռուսաստանի անակնկալ քայլը
Սպիտակ տանը հաստատել են, որ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Ռուսաստանի երեկվա հայտարարությունը՝ Սիրիայից զորքերի դուրսբերման մասին և հետագայի անելիքները, որպեսզի լիովին իրականացվի ռազմական գործողությունների դադարեցումը:
Օբաման ողջունել է լայնամասշաբ բռնությունների կրճատումները ռազմական գործողությունների դադարեցումից հետո, սակայն ընդգծել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության կողմից հարձակվողական շարունակական գործողությունները ռիսկի տակ են դնում խաղաղ պայմանները: