Շեպելևը վտանգավոր մարդ է. Լերա Կուդրյավցևա (լուսանկարներ)
Լերա Կուդրյավցևան հանկարծակի խոստովանություն է արել Ժաննա Ֆրիսկեի ամուսնու հասցեին: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն: Լերան Ժաննայի մտերիմ ընկերուհին է եղել: Նա երկար ժամանակ լռում էր, սակայն որոշեց խոսել: Հասկանալի է դարձել, որ նրանց հարաբերություններն այդքան էլ ջերմ չեն:
«Շեպելևի հետ ես չեմ խոսում և չեմ ուզում խոսել: Ինչո՞ւ, ավելի լավ է չիմանաք: Այո, ես նրան վատ եմ վերաբերվում, մենք այդ մասին հաճախ ենք խոսում ընկերական շրջապատում, ուղղակի չենք ցանկանում այդ մասին լուսաբանել: Այդ քաղաքացին շատ լավ դերասան է: Նա հիանալի խաղում է: Իրականում ամեն ինչ այնպես չէ, ինչպես որ ինքն է ներկայացնում»,- ասել է հաղորդավարուհին:
«Իրականում` Շեպելևը վտագավոր մարդ է: Եթե ես հիմա պատմեմ, որոշ բաներ, նա կարգելի տեսնել երեխային: Նրան չի կարող տեսել նաև Օլյա Օրլովան, իսկ նա Պլատոնի կնքամայրն է: Այդ իսկ պատճառով մենք լռում ենք»,- ասել է նա: