Նախկին մարզպետի դեմ քրգործ հարուցվե՞լ է. մեկնաբանում է Բագրատյանը
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց Վայոց Ձորի նախկին մարզպետ, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի չորրորդ համարը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանի հետ՝ տարածված այն տեղեկության մասին, որ իր դեմ հարուցվել է քրգործ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու և խոշոր չափերի յուրացում կատարելու համար։
Նախկին մարզպետը հերքեց այդ լուրը.
«Նման դեպք չի եղել, չի կարող լինել, դա ընդամենն ապատեղեկատվություն է, իրականության մեջ նման բան չի եղել»,- ասաց Բագրատյանը:
Նախկին մարզպետը հրաժարվեց պատասխանել քաղաքական թեմայով հարցերին, մասնավորապես ԲՀԿ-ի՝ Երևանի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնելու հետ կապված՝ պատճառաբանելով, որ այսօր չի ցանկանում այդ թեմայով խոսել: