Պուտինը Ասադի հետ չի քննարկել նրա ճակատագիրը. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ չի քննարկել նրա ճակատագիրը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալության պաշտոնական կայքին:
Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, խոսակցության թեման դա չի եղել»,- նշել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ահաբեկչությունների դեմ պայքարելու և Սիրիայի քաղաքացիներին հումանիտար օգնություն ցույց տալու համար:
Նաև հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը Ասադի հետ քննարկել է ռուսական զորքերի՝ Սիրիայից դուրս բերելու մասին որոշումը:
Ինչպես արդեն հայտնել ենք, վաղվանից ռուսական զորքերը դուրս կբերվեն Սիրիայի տարածքից: