Պուտինը հրամայել է վաղվանից սկսել ռուսական զորքերի դուրսբերումը Սիրիայից
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել է ՌԴ-ի հիմնական ուժերը Սիրիայից սկսել դուրս բերել մարտի 15-ից: Այս մասին հայտնում է «РБК» հեռուստաընկերությունը՝ հղում տալով «ТАСС»-ին:
Այս մասին ՌԴ-ի նախագահը հայտնել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ:
«Կարծում եմ, որ Պաշտպանության նախարարության առջև դրված առաջադրանքները, ընդհանուր առմամբ, կատարվել են: Այդ իսկ պատճառով հրամայում եմ վաղվանից սկսել մեր զորքերի դուրսբերումը Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքից»,- հայտնել է Պուտինը: