Չդիմացա, արցունքներս թափվեցին․ Շուշան Պետրոսյան (լուսանկարներ)
Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն այս օրերին Արցախում է։ Նա այցելել է Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, հանդիպել զինվորների հետ։
«Հայ Զինվորս՝ ախպերս, տղես, սերս, հպարտությունս, արժանապատվությունս, խաղաղությունս… Փառք ու Պատիվ քեզ, անփորձանք ծառայություն, ցավդ տանեմ: Դու մենակ տուն դարձիր, առողջ ու ապահով , միշտ ու միայն տուն դարձիր, Աստված հետդ ախպերս։
Մի զինվորի մայր իր հետ բերել է Ալեքսանդր Բլոկի անվան դպրոցի 7/2 դասարանի աշակերտների գրած նամակները, որ փոխանցենք զինվորներին: Չդիմացա, արցունքներս թափվեցին…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Շուշան Պետրոսյանը: