«Cumhuriyet» թերթը հերքել է, որ Անկարայի ահաբեկչության մահապարտը իր աշխատակիցն է եղել
Ենթադրյալ մահապարտ ահաբեկչուհի Սեհեր Չագլի Դեմիրը, ով իրականացրել է Անկարայի ահաբեկչությունը, ոչ մի կապ չունի «Cumhuriyet» թերթի հետ և չի եղել արտահաստիքային լրագրող: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
Ըստ թերթի լրատվական բաժնի ղեկավար Այշա Սայինի, «Ոչ մի նման բան չկա, մենք ապշած ենք այդ տեղեկատվությամբ»:
«Մենք ստուգել ենք մեր բոլոր փաստաթղթերը թե Անկարայի, թե Ստամբուլի գրասենյակներում, սակայն Դեմիրի հետ կապված ոչինչ չենք գտել: Բացի այդ մեր թերթն ընդհանրապես արտահաստիքային լրագրողների պրակտիկան չի օգտագործում»,- բացատրել է լրագրողը:
Նա հավելել է նաև, որ թերթի փաստաբանները կդիմեն դատարան այն ԶԼՄ-ների հարցով, որոնք տարածել են այս տեղեկատվությունը, քանի որ «դա սև քարոզարշավ է` ուղղված մեր թերթի դեմ»: