Ֆիլիպ Կիրկորովը թողարկել է սեփական օծանելիքի շարքը (լուսանկարներ)
ֆիլիպ Կիրկորովի նվիրյալ երկրպագուներն արդեն մի քանի օր է երանության մեջ են: Պատճառն իրենց կուռքի թողարկած «Я» օծանելիքն է: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Հավաքածուի մեջ մտնում է 2 գենդերային բուրմունք: Տղամարդկային օծանելիքը խոստանում է «թաքնված շքեղության իշխանություն, տղամարդկային ազատություն»: Կանացի բուրմունքը խոստանում է «զսպված զգացմունքայնություն և սեքսուալություն»:
Գները բավականին ժողովրդավար են` յուրաքանչյուր կոմպոզիցիայի 50մլ-ի ձեռք բերման համար պետք է վճարել 4000 ռուբլի: