Թուրքիան հարձակվել է Իրաքում քրդերի դիրքերի վրա Անկարայի ահաբեկչությունից հետո
Թուրքական զինվորական ինքնաթիռները հարձակվել են Իրաքի հյուսիսում քրդերի դիրքերի վրա այն բանից հետո, երբ Անկարայում կիրակի երեկոյան պայթյուն է որոտացել, որի արդյունքում զոհվել է 37 մարդ: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Օդային հարվածները հասցվել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զենքի և ապաստարանների վրա: Վերջինս Թուրքիայում ճանաչված է ահաբեկչական կազմակերպություն:
Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի իշխանությունները պարետային ժամ են մտցրել Շըրնաք քաղաքում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում: Այստեղ հիմնականում քրդեր են ապրում: Հաղորդվում է, որ պարետային ժամը կգործի տեղական ժամանակով 23.00-ից:
Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Անկարայում ահաբեկչություն էր տեղի ունեցել Գյուվեն այգու մոտակայքում, երկու գլխավոր տրանսպորտային ուղիների բախման կետում: