Ստաս Միխայլովը ռեստորան է բացել
Հիանալի նորություն Ստաս Միխայլովի բոլոր երկրպագուների համար: Երգիչը բացել է ռեստորան: Այն գտնվում է Սանկտ-Պետերբուրգում: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն: Նա վաղուց էր ցանկանում զբաղվել ռեստորանային բիզնեսով, սակայն չէր կողմնորոշվում, որ ուղղությամբ գնալ: Խոսքը նրա մասին է, թե ինչպիսի տեսք պետք է ունենար ռեստորանը:
Միտքը երգչի մոտ ծագել է Քիշնև մեկնելիս: Ապագա ռեստորանային ցանցից` առաջինը (Ստասը պատրաստվում է Ռուսաստանի բոլոր քաղաքներում մի քանի կետ ունենալ` միևնույն ռեստորանից) նա պատրաստվում է բացել Սանկտ-Պետերբուրգում: Պետերբուրգի լսարանը այդքան երես առած չէ, որքան մայրաքաղաքում, սակայն շատ պահանջկոտ: Այդ իսկ պատճառով, եթե բիզնեսը գործի այնտեղ, ապա կգործի ամենուրեք:
Մենյուն բավականին պարզ է: Այնտեղ հնարավոր կլինի փորձել այն ամենն, ինչ ուտում էինք սովետական մանկությունում: Ինտերիերը ևս կլինի հարմարավետ` մեծ սեղաններ, հարմարավետ աթոռներ: Տնական մթնոլորտը, իհարկե այդքան էլ չի հիշեցնում սովետական ժամանակները, սակայն պետք է այնպես լինի, որ հաճախորդի մոտ նոստալգիա առաջանա: Ռեստորանում կհնչի կենդանի երաժշտություն: Ռեստորանում միջին հաշիվը կկազմի 1000 ռուբլի: