ԱՄՆ քաղաքացիներին Անկարայի պայթյունից երկու օր առաջ նախազգուշացրել էին ահաբեկչության վտանգի մասին
Անկարայում պայթյունից երկու օր առաջ ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացրել էին Թուրքիայի մայրաքաղաքում ահաբեկչության վտանգի մասին։ Ծանուցումը տեղադրվել է մարտի 11-ին Թուրքիայում ամերիկյան դեսպանատան կայքում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Հաղորդագրության մեջ ասվում էր Անկարայի կենտրոնական Բահչելիևլեր թաղամասի բնակելի և կառավարական շենքերի մոտակայքում ահաբեկչության հնարավորության մասին։
ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ էր տրվում չայցելել այդ թաղամաս։ ԱՄՆ իշխանությունները դեռ չեն պարզաբանել, թե արդյոք այդ նախազգուշացումը կապված է եղել նախապատրաստվող ահաբեկչության հետ: