Սոբչակը փորձում է հաղթահարել համացանցային կախվածությունը
Ժամանակ առ ժամանակ Քսենիա Սոբչակը զարմացնում է երկրպագուներին իր զարմանալի, երբեմն սադրիչ մտքերով, որոնք նա փորձում է իրականացնել, և կիսվում է իր էջին հետևող օգտատերերի հետ: Սակայն վերջին շրջանում նկատվում է պասիվություն: Նոր զբաղմունքին են նվիրված նրա կիրակնօրյա գրառումները: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Եթե անցյալում նա իր էջում ամեն օր տեղադրում էր 5-6 գրություն, ապա այժմ, դրանք նկատելի կերպով նվազել են` 2-3 գրառում օրվա ընթացքում: Դա կապված է աստղի նոր զբաղմունքի հետ, որի մասին նա կիսվել է երկրպագուների հետ:
Նա վերընթերցում է Վիկտոր Պելևինի ««Любовь к трем цукербринам» վեպը, որտեղ կտորներով բացատրվում է ժամանակակից աշխարհը, նույնիսկ խոսվում է սոցիալական կայքերի մասին, որոնցում այդքան ակտիվ է Քսենիան: Չնայած նրան, որ հաղորդավարուհին երբեք չի տեսել Պելևինին, բայց նա ցանկանում է ընկերանալ նրա հետ: Նա տեղադրում է վեպից հատվածներ, ցանկանալով այդ կերպ գրավել իր սիրելի գրողի ուշադրությունը: