Բեյոնսեի ամենամեծ հերոսը (լուսանկարներ)
Երգչուհի Բեյոնսեն հավաքել է մեծաքանակ լսարան, հասցրել աշխատել միլիոններ, ստացել «Գրեմմի», սակայն իր ամենամեծ ձեռքբերումը նա համարում է իր դստերը: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
«Իմ կյանքի ամենահաճելի և հիշարժան պահերից ամենաթանկը՝դստերս լույս աշխարհ գալն է»,- ասել է Բեյոնսեն: Նա հաստատում է, որ լավ մայր լինել սովորել է իր մորից` Թինի Նոուլզից, որին Բեյոնսեն համարում է իր հերոսը:
«Իմ ամենամեծ հերոսը եղել է և կմնա մայրս: Նա սովորեցրել է ինձ հոգ տանել ուրիշների մասին և շատ աշխատել: Այն, ինչ ես գիտեմ մայրության մասին` սովորել եմ մորիցս: Նա մեծ ազդեցություն է ունեցել իմ և քույրերիս վրա` սովորոցնելով մեզ լինել պունկտուալ, և կենտրոնանալ կարևոր իրերի վրա: Ես շատ պունկտուալ եմ, և ինքս եմ նշանակում աշխատնքի համար նախատեսված ժամանակահատվածը: ես չեմ կարող աշխատել ուրիշի ղեկավարության ներքո, կամ գտնվել ուրիշի ազդեցության տակ: Բավական է այն, որ ես ինքնաքննադատ եմ: Ես սիրում եմ 100%-ով ներգրավված լինել աշխատանքային ընթացքի մեջ, և դա ինձ դուր է գալիս»,-ասել է երգչուհին: