Մերայա Քերիի եղբայրը քրոջը «չար կախարդ» է անվանել (լուսանկարներ)
Հարազատ եղբայրը Մերայա Քերիին անվանում է «չար կախարդ»: Ընտանեկան սկանդալի պատճառը դարձել է այն, որ երգչուհին հրաժարվել է հոգալ մահամերձ քրոջ բժշկական ծախսերը: Նշենք նաև, որ Մերայան պատրաստվում է ամուսնանալ ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Պեկերի հետ: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
51-ամյա Մորգանն անվանել է Մերայային անսիրտ: Նրա խոսքերով Մերայան նույնիսկ չի ցանկացել վճարել քրոջ` մեջքի և ուղեղի վիրահատության համար, որը հիվանդ է ՄԻԱՎ-ով: «The Sun on Sunday»- հետ հարցազրույցի ժամանակ նա պատմել է, թե ինչպես է քույրը լվացել ձեռքերը ընտանեկան վշտից:
«Մերայան կարծում է, որ աշխարհը պտտվում է իր շուրջ»,- ասել է Մորգանը, ակնարկելով քրոջ եսասիրության մասին:
Մերայայի կարողությունը գնահատվում է 52 մլն դոլար, և եղբոր համար անհասկանալի է մերժման պատճառը: Երգչուհին մտածում է, որ յուրաքանչյուր մարդ ինքն է իր երջանկության կերտողը: 54-ամյա Էլիսոնը եղել է մարմնավաճառ և ձեռք է բերել մի շարք հիվանդություններ, որոնք անբուժելի են: Ունենալով երեխա15 տարեկանում, նա սկսել է փնտրել գումար վաստակելու հեշտ միջոցներ, այդ ամենին հետագայում ավելացել է նաև կախվածությունն արգելված դեղամիջոցներից:
«Քույրդ մահանում է, նա փորձում է կենդանի մնալ ամբողջ ուժով, իսկ ո՞ւր ես դու այդ ժամանակ: Դու մտածում ես, որ հեքիաթային արքայադուստր ես, բայց իրականում դու չար կախարդ ես»,- ասել է Մորգանը` հավելելով, որ Մերայային ավելի հեշտ է գումար ծախսել իր շների վրա, քան թե օգնել քրոջը:
Մորգանի խոսքով՝ Մերայան չի սիրում իր նոր ամուսնուն: «Նա սիրում է միայն իրեն, և իր նշանադրության մատանին` 5մլն դոլար արժողությամբ»,- ասել է եղբայրը: