Թուրքիայում Ավստրալիայի դեսպանը Անկարայի ահաբեկչության վայրից 20 մ հեռավորության վրա է եղել
Թուրքիայում Ավստրալիայի դեսպան Ջեյմս Լարսենը եղել է Անկարայի հենց այն փողոցում, որտեղ պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին գրում է Sydney Morning Herald-ը՝ հղում տալով Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Փիշոփի հայտարարությանըԼ
Բիշոփը հավելել է, որ դեսպանը մեքենայում է եղել, երբ իրենից մոտ 20 մ հեռավորության վրա հնչել էր պայթյունը։
ԱԳ նախարարը նաև նշել է, որ հարձակումն իրականացրել են Անկարայի դիվանագիտական թաղամասում, սակայն ինքն հասկացել է, որ այն ուղղված է եղել զինվորականների դեմ, իսկ Լարսենի ներկայությունն այնտեղ պատահականություն էր։