Թուրքիայում արգելափակում են Ֆեյսբուքն ու Թվիթերը
Անկարայի դատարանը որոշում է կայացրել արգելափակել Ֆեյսբուք, Թվիթեր և այլ սոցիալական ցանցերը այն բանից հետո, երբ Անկարայի ահաբեկչության լուսանկարները հայտնվեցին սոցիալական ցանցերում: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Իշխանությունները հիմնավորել են իրենց այս քայլը նրանով, որ անթույլատրելի են համարում պայթյունի վայրը և դրա հետևանքները ներկայացնող լուսանկարների և տեսանյութերի ցուցադրումը և տարածումը:
Թուրքիայում արդեն որոշ օգտատերեր հայտարարել են մուտքի խնդիրների մասին: