Երբևէ չկատարված երգեր «Բիթլզից»
«Բիթլզի» երկրպագուները ոգևորված էին Փոլ Մաքարթնիի այն մտքից, որ կենդանի կատարմամբ կատարի «Բիթլզ» խմբի վերջին տարիների ձայնագրությունները, որոնք երբևէ չեն հնչել բեմից:
1966 թվականին հանճարեղ քառյակն իր վերջին հյուրախաղերն է ունեցել, որոնք եղել են ԱՄՆ-ում, և այլևս շրջագայություններ չեն եղել:
Այս հանգստյան օրերին բրազիլական Բելու-Օրիզենտի քաղաքում 70-ամյա Մաքարթնին առաջին անգամ երկրպագուներին ներկայացրեց "Your Mother Should Know" և "Lovely Rita" երգերը:
Հյուրերն ունկնդրեցին նաև "Eight Days a Week" երգը, որը երկրորդ անգամ է բեմից հնչել 48 տարվա ընթացքում: